+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Արգել

  • Լոտի համար 9015
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 9,252,183 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 9,252,183 դրամ
  • Աճուրդ: 11
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կասեցվել է
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Եղվարդի տարածաշրջանի բաժանմունք
Քաղաք/մարզ Կոտայք
Համայնք Արգել
Հասցե Կոտայքի մարզ, Արգել համայնք, 10 փողոց, 1-ին նրբանցք, թիվ 1 բնակելի տուն
Մակերես (քմ) 224.1
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 04042018-07-0010
Կադաստրային ծածկագիրը 07-014-0028-0010

Ունի նկուղ, պատերը՝ տուֆ քարից, տանիքը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ ազբոթիթեղ, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, հատակը՝ մանրահատակ և փայտ, մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով, ներքին դռները՝ փայտյա, պատուհանների շրջանակները՝ փայտյա, երկտակ, սանհանգույցը՝ սալիկապատ, աստիճանները՝ բետոնապատ, ունի գազ, էլ․ հոսանք, ջուր: Բակը բարեկարգված է: Առկա են ավտոտնակ՝ 32.8քմ, մառան՝ 15.4քմ, կաթսայատուն՝ 11.5քմ, խորդանոց՝ 22քմ, սանհանգույց՝ 4.7քմ, օժանդակ շինությունները շարված են պեմզաբլոկով: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 2190․8քմ, մակերևույթը՝ հարթ, մասնակի թեք, պարսպապատված, առկա են ծառեր։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438