+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա PORSCHE PANAMERA Turbo 4.8

  • Լոտի համար 27463
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 4,387,500 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 4,387,500 դրամ
  • Սկիզբը: 14-09-2026 14:35
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժին
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք՝ ք․ Եղվարդ
Մեքենայի մակնիշ Porsche
Մեքենայի մոդել Panamera
Թողարկման տարեթիվ 2009
Թափքի տեսակ Հետչբեկ
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Ձախ
Գույն Սպիտակ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ KB956396, նույնացման համարը՝ WP0ZZZ97ZAL081506, շարժիչի հզորությունը՝ 500 Ձ.ՈՒ. / 373 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Ավտոմեքենայի բանալին բացակայում է, սրահի առջևի մասը լուսանկարվել է դիմապակուց։ Դիմապակին ճաքած է, պնեվմոբարձիկները անսարք են, անվադողերի պրոտեկտորները թույլատվության սահմաններում, սրահը՝ լավ վիճակ, նստատեղերը՝ կաշվեպատ։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438