+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա  

Ավտոմեքենա OPEL VECTRA 1.8 I

  • Լոտի համար 26958
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 455,170 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 455,170 դրամ
  • Սկիզբը: 20-08-2026 11:56
  • Աճուրդ: 5
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք` ք․ Եղվարդ
Թողարկման տարեթիվ 2000
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Ձախ
Գույն Մոխրագույն արծաթագույն
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ YJ027014, նույնացման համարը՝ W0L0JBF1911041613, շարժիչի հզորությունը՝ 125 Ձ.ՈՒ. / 92 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Անվադողերը՝ մաշված, սրահի վիճակը՝ միջին, շարժիչը և փոխանցման տուփը՝ սարքին, ներկաշերտը՝ գործարանայինից խամրած, թափված, տեղադրված է գազաբալոնային համակարգ, գտնվում է վատ վիճակում։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438