+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա VAZ 21099

  • Լոտի համար 26868
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 340,000 դրամ
  • Մեկնարկային գին 144,552 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 144,552 դրամ
  • Սկիզբը: 03-09-2026 14:35
  • Աճուրդ: 7
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Ալավերդի-Թումանյան տարածաշրջանի բաժանմունք
Գտնվելու վայրը ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության ք․ Վանաձորի հատուկ պահպանվող տարածք
Մեքենայի մակնիշ LADA (ВАЗ)
Մեքենայի մոդել 21099
Թողարկման տարեթիվ 2000
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Սև
Վիճակ Վատ

Տեխնիկական անձնագրի համարը՝ XH752828, նույնացման համարը՝ XTA210990Y2769315, շարժիչի հզորությունը՝ 68 Ձ.ՈՒ. / 50 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Ավտոմեքենան գտնվում է վթարված վիճակում, ներկաշերտը տեղ-տեղ գունաթափված է, հնարավոր չի եղել բացել ծածկոցը, ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակությունը, սրահի վիճակը՝ միջին, անվադողերը՝ միջին մաշվածության, առկա է գազի բալոն։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438