+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա MERCEDES-BENZ S550

  • Լոտի համար 26783
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 6,300,000 դրամ
  • Մեկնարկային գին 2,678,463 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 2,678,463 դրամ
  • Սկիզբը: 20-08-2026 14:30
  • Աճուրդ: 7
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Վարչական ակտերով բռնագանձումների բաժին
Գտնվելու վայրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածքում ՝ ք․ Երևան, Ամերիկյան 108
Մեքենայի մակնիշ Mercedes-Benz
Մեքենայի մոդել S-Класс
Թողարկման տարեթիվ 2006
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Ձախ
Գույն Սպիտակ մարգարիտ
Վիճակ Բավարար

Նույնացման համարը՝ WDD2211711A056838, շարժիչի հզորությունը՝ 388 Ձ.ՈՒ. / 285 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ։ Մեքենայի վրա առկա են վնասված հատվածներ: Հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, սրահի վիճակը՝ բավարար, անվադողերը՝ կիսամաշված։ Մեքենայի բեռնախցիկը հնարավոր չի եղել բացել, թողարկման բանալին առկա, տեխ․անձնագիրը առկա չէ։

 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438