+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Բեռնատար  

Ավտոմեքենա ZAZ 110558

  • Լոտի համար 26782
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 340,000 դրամ
  • Մեկնարկային գին 178,459 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 178,459 դրամ
  • Սկիզբը: 20-08-2026 17:25
  • Աճուրդ: 6
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Մեքենայի մակնիշ ЗАЗ
Թողարկման տարեթիվ 2007
Թափքի տեսակ Ֆուրգոն
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Գույն Սպիտակ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ YB259797, նույնացման համարը՝ Y6D11055870043104, շարժիչի հզորությունը՝ 66 Ձ.ՈՒ. / 49 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ընթացքում պարզվել է, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատներ, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ։ Ավտոմեքենայի վրա առկա են խազված տեղեր, անվադողերը՝ մաշված, սրահը՝ բարվոք վիճակում, վազքի ցուցմունքը հնարավոր չի եղել ֆիքսել, ինչպես նաև շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը չի ստուգվել մարտկոցի անսարքության պատճառով: Շարժիչի ծածկոցի փականը վնասված է ինչի հետևանքով հնարավոր չի եղել բացել շարժիչի ծածկոցը։ Ձախ կողային հայելին՝ վնասված։ Բացակայում են առջևի երեսպատիչը և վառելիքի բաքի կափարիչը։ Ավտոմեքենայի բանալի առկա չէ։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438