+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա SUBARU FORESTER 2.0

  • Լոտի համար 26703
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 2,150,000 դրամ
  • Մեկնարկային գին 599,728 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 599,728 դրամ
  • Սկիզբը: 08-10-2026 15:00
  • Աճուրդ: 11
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Վարչական ակտերով բռնագանձումների բաժին
Գտնվելու վայրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Արթիկի բաժնի հատուկ պահպանվող տարածքում՝ ք․Արթիկ, Գորկու 4
Մեքենայի մակնիշ Subaru
Թողարկման տարեթիվ 2004
Թափքի տեսակ Ունիվերսալ
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Աջ
Գույն Դեղին շամպայն մետալիկ (բեժ)
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ KB673894, նույնացման համարը՝ SG5-072898, շարժիչի հզորությունը՝ 137 Ձ.ՈՒ. / 101 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ։ Մեքենայի վրա առկա են խազված, քերծված, վնասված հատվածներ: Հնարավոր չի եղել ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, սրահի վիճակը՝ բավարար, անվադողերը՝ կիսամաշված։ Մեքենայի բեռնախցիկը հնարավոր չի եղել բացել։ Բանալիները և տեխ․ անձնագիրը առկա չեն։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438