+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա BMW 330 I

  • Լոտի համար 26523
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 6,000,000 դրամ
  • Մեկնարկային գին 6,000,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 6,000,000 դրամ
  • Սկիզբը: 27-04-2026 14:30
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ք․ Եղվարդ
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին
Մեքենայի մակնիշ BMW
Մեքենայի մոդել 3 Series
Թողարկման տարեթիվ 2017
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Գույն Դեղին ոսկեգույն
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ YB937434, նույնացման համարը՝ WBA8B9G58JNU57921, շարժիչի հզորությունը՝ 252 Ձ.ՈՒ. / 185 ԿՎՏ։ Ավտոմեքենայի վրա առկա են ներկաշերտը խամրած, թափված, խազված, քերծված, վնասված, դեֆորմացված, փոս ընկած տեղեր։ Սրահի վիճակը՝ բավարար, դռները, ինչպես նաև դիմացի և հետևի թափարգելները՝ վնասված, անվադողերը՝ մաշված։  Ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Ավտոմեքենայի վրա կան խազված հատվածներ։ Թափքը թաղանթապատ է։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438