





ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ





| Վարույթն իրականացնող | Արմավիրի մարզային բաժին |
| Քաղաք/մարզ | Արմավիր |
| Համայնք | Ջանֆիդա |
| Հասցե | Արմավիրի մարզ, գյուղ Ջանֆիդա, չորանոց-կշեռք |
| Մակերես (քմ) | 58․6 |
| Հարկայնություն | 1 |
| Սեփականության վկայականի N | 2111518 |
| Կադաստրային ծածկագիրը | 04-083-001-013 |
|
Պատերը՝ տուֆ քարից, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե սալեր, դուռը և պատուհանը բացակայում են, առաստաղը, պատերը և հատակը՝ առանց հարդարման։ Սեփականության իրավունքով, արդյունաբերական նշանակության, չորանոց-կշեռք կառուցելու համար հողամաս՝ 1100քմ։ Ըստ սեփականության վկայականի՝ առկա են ծածկ-կշեռք՝ 96քմ, կիսակառույց մետաղյա կարկաս՝ 403․2քմ։ Ծածկ-կշեռք կառույցը իրենից ներկայացնում է մետաղական կոնստրուկցիաներով զոդված, թիթեղով ծածկված, կշեռքի համար նախատեսված բետոնյա հիմքով շինություն, ծածկի մեծ մասը բացակայում է, մետաղյա կոնստրուկցիաները գտնվում են կորոզացված, դեֆորմացված վիճակում։ Կիսակառույց մետաղյա կարկաս շինությունը փաստացի առկա չէ։ Անշարժ գույքը գտնվում է առափնյա ջրանցքին զուգահեռ փողոցի և 1-ին փողոցի հատման հատվածում, գյուղի վերջնամասում։ Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է 04.10.2005թ. թիվ 199-Ն ՀՀ օրենքի 23-րդ (ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ) հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում: Անշարժ գույքը գտնվում է 15-րդ տարածագնահատման գնային գոտում, որտեղ հետազոտման պահի դրությամբ հողամասերի 1քմ կադաստրային արժեքը կազմում է 792 ՀՀ դրամ, 1100քմ մակերեսով հողամասի կադաստրային արժեքը կկազմի 871200 ՀՀ դրամ։ Փորձագետի եզրակացություն #1 - Բեռնել |
|
Copyright 2026. Design & development by G Design Group