+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա VOLKSWAGEN JETTA 2.0

  • Լոտի համար 26013
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 738,000 դրամ
  • Մեկնարկային գին 538,002 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 538,002 դրամ
  • Սկիզբը: 19-03-2026 15:10
  • Աճուրդ: 4
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք՝ ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժին
Մեքենայի մակնիշ Volkswagen
Մեքենայի մոդել Jetta
Թողարկման տարեթիվ 2000
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Մուգ կապույտ մետալիկ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ PB838173, նույնացման համարը՝ 3VWSC29M6YM167230, շարժիչի հզորությունը՝ 115 Ձ.ՈՒ. / 85 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Ավտոմեքենայի վրա առկա են քերծված, խազված, գունածածկույթը թափված, խամրած հատվածներ, թափքի վրա առկա են վնասված հատվածներ՝ առջևի թափարգելի ձախ ստորին հատված, ձախ հետևի դուռ, ձախ կողմի ոտնահարթակ, առջևի աջ անվաթև, վազքի ցուցմունքը հնարավոր չի եղել ֆիքսել մարտկոցի անսարքության պատճառով, բեռնախցիկի ծածկոցը փականի անսարքության պատճառով հնարավոր չի եղել բացել, անվադողերը՝ կիսամաշված, սրահը՝ բավարար վիճակ, նստատեղերը՝ փոս ընկած, պաստառները՝ հնամաշ, տեղադրված է գազի բալոն, տեխնիկական անձնագիրը՝ կասեցված։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438