+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Այլ  

Ցար Տիգրան չշշալցված կոնյակ

  • Լոտի համար 25979
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 49,063,317 դրամ
  • Մեկնարկային գին 39,741,287 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 39,741,287 դրամ
  • Սկիզբը: 05-03-2026 14:40
  • Աճուրդ: 3
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Գտնվելու վայրը ք․ Արտաշատ, Շահումյան փ․ թիվ 3

Ցար Տիգրան անվանման չշշալցված կոնյակ՝ 30 տարվա հնեցվածության, 642․8 լիտր, 40% թնդության, առանց ակցիզային հարկի։ 

Ծանուցում․

Արծնապատ պանամաներում (ցիստեռներում) պահվող կոնյակների գնման դեպքում հաղթող մասնակիցը պարտավորվում է սեփական միջոցներով և հաշվին կազմակերպել ու կատարել հետևյալ գործողությունները և կրել դրանց հետ կապված բոլոր ծախսերը՝

  • Կոնյակի տեղափոխումը արծնապատ պանամայից (ցիստեռնից),
  • Անհրաժեշտ սարքավորումների, տրանսպորտի և աշխատանքային ուժի ապահովումը,
  • Տարաների մաքրումը, լվացումը կամ այլ նախապատրաստական աշխատանքները (եթե պահանջվում է),
  • Տեղափոխման ընթացքում առաջացող բոլոր ռիսկերի ապահովագրումը (եթե կիրառելի է)։  

Կոնյակները անցել են ստորև նշված փորձաքննության տեսակները՝

  • «ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված դատաապրանքագիտական և նյութագիտական համալիր փորձաքննություն, «Ապրանքագիտական» տեսակի «16-01՝ պարենային և ոչ պարենային ապրանքների, կենսաբազմազանության օբյեկտների, ծառայությունների, դրանց փաստաթղթերի, այդ թվում՝ արժեքային ցուցանիշների փորձաքննություն» և «Ալկոհոլային, թույլ ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների և դրանց հումքի որակական ցուցանիշների փորձաքննություն» ենթատեսակներով։ Անցկացված փորձաքննության արդյունքում ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության համաձայն՝ թվով 10 արծանապատ պահամաններում առկա հեղուկները իրենց թնդությամբ, զգայորոշման ցուցանիշներով (փունջ, թափանցիկություն) և քիմիական բաղադրությամբ համապատասխանում են կոնյակների համար պետական ստանդարտով սահմանված պահանջներին։ Հետևաբար դրանք հանդիսանում են թունդ ալկոհոլային խմիչքներ՝ կոնյակներ»։
  • «Կոնյակների տարիքի համապատասխանության վերաբերյալ տվյալները ստացվել են համտեսման հանձնաժողովի կողմից կազմված արձանագրության հիման վրա»։
  • «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կողմից տրված թիվ ՍՉԱՄ-539 փաստացի չափումների արդյունքների մասին արձանագրություն: Ըստ արձանագրության արտացոլված դմ3-ով / 1 դմ3 =1լիտր քանակները»:
  • «ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ» ՍՊԸ-ի կողմից հաշվարկված արժեքի վերաբերյալ գնահատման եզրակացություն։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438