+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

հաշվում ենք
Անշարժ գույքեր   Բնակելի տուն  

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ԵՐԵՎԱՆ,ԴԱՎԹԱՇԵՆ

  • Լոտի համար 25963
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 33,000,000 դրամ
  • Մեկնարկային գին 29,700,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 29,700,000 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 19-02-2026 15:00 / 02-03-2026 15:00
  • Աճուրդ: 2
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Դավթաշեն
Հասցե ք․Երևան, Դավթաշեն 1-ին թաղամաս, 29/23 բնակելի տուն
Մակերես (քմ) 94․8
Հարկայնություն Կիսանկուղային
Հարկ 1
Սեփականության վկայականի N 24062025-01-0476
Կադաստրային ծածկագիրը 01-004-0090-0115

Կառույցի տիպը՝ մոնոլիտ, հարկը՝ մի մասից կիսանկուղային, մյուս մասից՝ 1-ին հարկ։ Մուտքի դուռը՝ մետաղապլաստե, ներիքն հարդարանքը՝ կատարված չէ, հատակները՝ բետոնե, պատուհանները՝ մետաղապալաստե։ Ունի Էլ․ հոսանք, ջուր, կոյուղի։  Գազամատակարարում առկա չէ։

Հանդիսանում է գրավի առարկա <<Մելլաթ Բանկ>> ՓԲԸ-ում։ Համաձայն  Դատական ակտերի հարկադիր կատարման մասին  ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը:

Թիվ 172023/2  որոշումով կիրառված է ՊԵԿ-ի արգելանք:


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 19-02-2026 15:00

Ավարտը: 02-03-2026 15:00

Առաջարկի քայլը: 100,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 1,485,000 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 29,800,000 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438