+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա DODGE NEON 2.0l

  • Լոտի համար 25772
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 600,000 դրամ
  • Մեկնարկային գին 600,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 600,000 դրամ
  • Սկիզբը: 15-01-2026 15:00
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք` ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Կոտայքի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ Dodge
Մեքենայի մոդել Neon
Թողարկման տարեթիվ 2004
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Ձախ
Գույն Կարմիր բալագույն մետալիկ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ AF317958, նույնացման համարը՝ 1B3ES56CX5D117536, շարժիչի հզորությունը՝ 131 Ձ.ՈՒ. / 96 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրկանացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ժամանակ հնարավոր չէր ֆիքսել վազքի ցուցմունքը՝ մարտկոցի և ցուցիչ պանելի անսարքության պատճառով, ինչպես նաև պարզել շարժիչի աշխատունակությունը։ Զննման ընթացքում պարզվեց, որ ընթացային հիմնական ագրեգատրները մեխանիզմները դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Թափքի վրա առկա են վնասված, քերծված, խազված տեղեր, ներկածածկույթը թափված հատվածներ: Անվադողերը՝ կիսամաշված, սրահը՝ բավարար վիճակ, նստատեղերի պաստառները՝ հնամաշ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Բեռնախցիկում տեղադրված է գազի բալոն։ 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438