+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Խաշթառակ

  • Լոտի համար 25667
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 7,425,000 դրամ
  • Մեկնարկային գին 7,425,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 7,425,000 դրամ
  • Սկիզբը: 07-01-2026 15:20
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Տավուշի տարածաշրջանի բաժանմունք
Քաղաք/մարզ Տավուշ
Համայնք Խաշթառակ
Հասցե Տավուշի մարզ, համայնք Խաշթառակ, 11-րդ փողոց, թիվ 20 բնակելի տուն
Մակերես (քմ) 244.92
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 12062019-11-0037
Կադաստրային ծածկագիրը 11-035-0031-0014

Ունի կիսանկուղ, պատերը՝ քարե, առանց հարդարման, միջհարկային ծածկը՝ փայտյա, տանիքը՝ մետաղական, մուտքի, միջսենյակային դռները և լուսամուտները՝ փայտյա, միջանցքի հատակը՝ փայտյա, պատերը և առաստաղը՝ ներկված, հյուրասենյակի հատակը՝ փայտյա, պատերը՝ ներկված, առաստաղը՝ առանց հարդարման, սենյակների հատակը՝ փայտյա, պատերը՝ ներկված, առաստաղը՝ առանց հարդարման, խոհանոցի հատակը՝ փայտյա, պատերը՝ սալիկապատ և ներկված, առաստաղը՝ ներկված, սանհանգույցը և կիսանկուղը՝ առանց հարդարման, ունի ջուր, էլ․ հոսանք։ Առկա են կաթսայատուն՝ մեկ հարկանի, պատերը՝ քարե, առանց հարդարման, միջհարկային ծածկը՝ փայտյա, տանիքը՝ ազբշիֆեր, մակերեսը՝ 4․54քմ, հարթակ՝ 5․34քմ։ Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 875․8քմ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438