+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա OPEL ASTRA 1.6

  • Լոտի համար 25592
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 600,000 դրամ
  • Մեկնարկային գին 600,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 600,000 դրամ
  • Սկիզբը: 16-12-2025 15:07
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք
Վարույթն իրականացնող Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ Opel
Մեքենայի մոդել Astra
Թողարկման տարեթիվ 1998
Թափքի տեսակ Հետչբեկ
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Մուգ կանաչ մետալիկ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ PB004343, նույնացման համարը՝ W0L0TGF48W6160484, շարժիչի հզորությունը՝ 75 Ձ.ՈՒ. / 55 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Ավտոմեքենայի թափքի վրա առկա են վնասված, քերծված, մաշված, խազված, ներկաշերտի թափված տեղեր, ինչպես նաև առկա են կոռոզիայի հետքեր, անվադողերը՝ կիսամաշ, սրահի վիճակը՝ վատ, նստատեղերը՝ կտոր, կիսամաշ, շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը չի ստուգվել մարտկոցը լիցքաթափված լինելու պատճառով, շարժիչի վրա առկա են յուղի հետքեր, առկա է գազաբալոնային համակարգ, տեխնիկական անձնագիրը բացակայում է։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438