+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Գյումրի

  • Լոտի համար 25084
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 83,670,000 դրամ
  • Մեկնարկային գին 83,670,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 83,670,000 դրամ
  • Սկիզբը: 24-11-2025 16:25
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Շիրակի մարզային բաժին
Քաղաք/մարզ Շիրակ
Համայնք Գյումրի
Հասցե Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Ն․Գոգոլի փողոց թիվ 5 բնակելի տուն
Մակերես (քմ) 459․13
Հարկայնություն 2 հարկանի նկուղով
Սեփականության վկայականի N 28102022-08-0046
Կադաստրային ծածկագիրը 08-001-0649-0011

Շինությունների արտաքին պատերի շարը իրականացված է տուֆ քարով, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղ: Բնակելի տան ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով և պաստառապատմամբ, հատակները՝ սալիկապատ և մանրատախտակ, մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով է, ներքին դռները՝ փայտյա, պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե, աստիճանները երեսապատված են քարե սալիկներով, սանհանգույցը՝ սալիկապատ։  Անցկացված է լոկալ ջեռուցման համակարգ։ Ունի Էլ.հոսանք, գազ և ջուր։ Առկա է պարիսպ՝ 2․05 քմ, 4․51 խ․մ․ և 4․32 քմ, 9․5 խ․մ․, շվաքարան՝ 7․16 քմ, նկուղ՝ 8․8քմ։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 658․6 քմ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438