+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Բնակելի տուն  

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ

  • Լոտի համար 25081
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 87,000,000 դրամ
  • Մեկնարկային գին 87,000,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 87,000,000 դրամ
  • Սկիզբը: 04-12-2025 14:36
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Ավան
Հասցե ք․ Երևան, Ավան, 4-րդ փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 5/1 բնակելի տուն
Մակերես (քմ) 262.9
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 14032024-01-0289
Կադաստրային ծածկագիրը 01-002-0052-0066

Պատերի շարը իրականացված է տուֆ քարով և երկաթբետոով, հիմքը՝ երկաթբետոնե, միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոնե, տանիքածածկը՝ մետաղական թիթեղ, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով, ներքին դռները՝ փայտյա, պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե, հատակները՝ սալիկապատ, մանրատախտակ, սանհանգույցը՝ սալիկապատ, ունի էլ. հոսանք, գազ, ջուր, լոկալ ջեռուցման համակարգ, արտաքինից ներկված է, առկա է բուխարի։ Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 225.85քմ:

 


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438