+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա CADILLAC ATS 2.0

  • Լոտի համար 25022
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 2,250,000 դրամ
  • Մեկնարկային գին 2,250,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 2,250,000 դրամ
  • Աճուրդ: 1
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կարճվել է
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Լոռու մարզային բաժնի Ալավերդի-Թումանյան տարածաշրջանի բաժանմունք
Մեքենայի մակնիշ Cadillac
Մեքենայի մոդել ATS
Թողարկման տարեթիվ 2012
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Ձախ
Գույն Սպիտակ մարգարիտ

Տեխնիկական անձնագրի համարը՝ YB668767, նույնացման համարը՝ 1G6AA5RX1D0131025, շարժիչի հզորությունը՝ 272 Ձ.ՈՒ. / 200 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Ավտոմեքենան գտնվում է լավ ապրանքային վիճակում։ Զննման ընթացքում պարզվել է, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Անվադողերը՝ նորմալ վիճակ։ Սրահը՝ լավ վիճակ, նստատեղերը՝ կաշեպատ։ Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ։ Մարտկոցի բացակայության պատճառով հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ինչպես նաև պարզել շարժիչի աշխատունակությունը։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438