+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա MERCEDES-BENZ E 430

  • Լոտի համար 24886
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 2,250,000 դրամ
  • Մեկնարկային գին 2,250,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 2,250,000 դրամ
  • Սկիզբը: 10-11-2025 14:43
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը Արմավիրի մարզ, ք․ Էջմիածին
Վարույթն իրականացնող Արմավիրի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ Mercedes-Benz
Մեքենայի մոդել E-Класс
Թողարկման տարեթիվ 2000
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Ձախ
Գույն Մոխրագույն արծաթափայլ մետալիկ
Վիճակ Սարքին

Տեխնիկական անձնագրի համարը՝ KB541292, նույնացման համարը՝ WDBJF70J01B291267, շարժիչի հզորությունը՝ 278 Ձ.ՈՒ. / 204 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Անվադողերը՝ մաշված, առկա են խազված, քերծված, վնասված տեղեր, հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, մարտկոցի լիցքաթափված լինելու պատճառով հնարավոր չի եղել բացել ավտոմեքենայի դռները, բեռնախցիկը և ծածկոցը։

Առկա է ՊԵԿ-ի կողմից կիրառված արգելանք, որը գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումից հետո կհանվի ՊԵԿ-ի կողմից։ 

Համաձայն  Դատական ակտերի հարկադիր կատարման մասին  ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը: 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438