




ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
Գտնվելու վայրը | ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք` ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 |
Վարույթն իրականացնող | Արագածոտնի մարզային բաժին |
Մեքենայի մակնիշ | LADA (ВАЗ) |
Թողարկման տարեթիվ | 2008 |
Թափքի տեսակ | Սեդան |
Շարժիչ | Բենզին |
Փոխանցման տուփ | Մեխանիկական |
Ղեկ | Ձախ |
Գույն | Մոխրագույն արծաթափայլ մետալիկ |
Վիճակ | Բավարար |
Տեխնիկական անձնագրի համարը՝ KE106130, նույնացման համարը՝ XTA21703080112541, շարժիչի հզորությունը՝ 98 Ձ.ՈՒ. / 72 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Անվադողերը՝ կիսամաշ, սրահի վիճակը՝ բավարար, առջևի և ետևի թափարգելները՝ վնասված, խազված և տեղահանված վիճակում են, առջևի թափարգելի վրա նաև առկա են ճաքած մասեր, թափքի վրա առկա են խազված հատվածներ, տանիքի վրա առկա են լաքաթափված հատվածներ, ետևի աջ լուսարձակը՝ վնասված, ռադիատորի քողարկիչը և բենզինի բաքի ծածկոցը բացակայում են, շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը չի ստուգվել, տեղադրված է գազաբալոնային համակարգ։ |
Copyright 2025. Design & development by G Design Group