





ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ





| Վարույթն իրականացնող | Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին |
| Քաղաք/մարզ | Շիրակ |
| Համայնք | Գյումրի |
| Հասցե | Շիրակի մարզ, ք. Գյումրի, Պլեխանովի փողոց, 3 լողավազան |
| Մակերես (քմ) | 376.41 |
| Հարկայնություն | 1 |
| Սեփականության վկայականի N | 01082019-08-0027 |
| Կադաստրային ծածկագիրը | 08-001-0746-0006 |
|
Ունի նկուղ, պատեր՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոնե, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոնե, տանիքածածկը՝ թերթաքար և թիթեղ, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, հին վիճակ, պատերի վրա առկա են գաջածածկույթի և ներկածածկույթի խունացած և պոկված տեղամասեր, հատակը՝ բետոն, սալիկապատ, փայտ, ներքին դռների և պատուհանների շրջանակների մի մասը՝ փայտյա են, մի մասը՝ մետաղապլաստե, սանհանգույցը՝ սալիկապատված, բավարար վիճակ, ունի Էլ. հոսանք, գազ, ջուր: Ըստ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված անշարժ գույքի միավորի որակական և քանակական բնութագրերի վերաբերյալ տեղեկանքի պատճենի կաթսայատան շինության վնասվածության աստիճանը 3-րդ կարգի է։ Ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 08.12.2009թ. թիվ N 282-Ն ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԳՐԱՎՈՐՄԱՆ (ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ) ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 168 ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ հրամանի 3-րդ կարգի մաշվածության աստիճանի մաշվածության տոկոսը կազմում է 41-60, տեխնիկական վիճակի գնահատականը անբավարար է և կոնստրուկտիվ տարրերի շահագործումը հնարավոր է միայն կապիտալ նորոգումից հետո։ Հողամասի գրանցված իրավունքի տեսակը վարձակալություն է, ինչի պատճառով հողամասի շուկայական արժեքի հաշվարկ չի կատարվել, գնահատվել է միայն շինությունը։ Վարձակալության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 4405.47քմ: Առկա է կաթսայատուն՝ 226.67քմ, մառան՝ 46.86քմ: Մառանը ներքին հարդարանք չունի։ Կաթսայատան ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, հին վիճակ, պատերի վրա առկա են գաջածածկույթի և ներկածածկույթի խունացած և պոկված տեղամասեր։ Նկուղում ներքին հարդարանք չկա։ Առկա են հարկային մարմնի 18.06.2025թ. թիվ 157258/2, 16.10.2024թ. թիվ 133405/2, 19.06.2024թ. թիվ 126111/2, 21.05.2024թ. թիվ 127957/2, 12.03.2024թ. թիվ ԱՀ122169/2, 12.03.2024թ. թիվ ԱՀ109234/2 որոշումներով կիրառված արգելանքներ, որոնք գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումից հետո կհանվեն ՀՀ ՊԵԿ-ի կողմից։ Փորձագետի եզրակացություն #1 - Բեռնել |
|
Սկիզբը: 20-11-2025 14:49
Ավարտը: 01-12-2025 14:49
Առաջարկի քայլը: 100,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ
Նախավճար: 2,527,200 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%
Ձեր մինիմալ առաջարկը: 50,644,000 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ
Copyright 2025. Design & development by G Design Group