+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Շենավան

  • Լոտի համար 24351
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 7,773,750 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 7,773,750 դրամ
  • Սկիզբը: 29-09-2025 14:58
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Արմավիրի մարզային բաժին
Քաղաք/մարզ Արմավիր
Համայնք Շենավան
Հասցե Արմավիրի մարզ, Շենավան համայնք, 21-րդ փողոց, 27 բնակելի տուն
Մակերես (քմ) 173․2
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 23122021-04-0037
Կադաստրային ծածկագիրը 04-079-0015-0001

Ունի նկուղ, պատերը՝ տուֆ քարով, հիմքը՝ երկաթբետոնե, միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ փայտյա, երկաթբետոնե, տանիքածածկը՝ թերթաքար, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով է, ներքին դռները և պատուհանների շրջանակները՝ փայտյա, հատակները՝ փայտյա և բետոնապատ, պատերի վրա առկա են խունացած և բորբոսնած հատվածներ, գաջածածկույթի պոկված և թափված հատվածներ, ճաքեր, սանհանգույց՝ առկա չէ։ Ունի էլ․ հոսանք, ջուր: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 4421 քմ: Առկա են մառան՝ 16.3քմ, թոնրատուն՝ 13.5քմ, անասնաշենք՝ 23քմ և ծածկ՝ 18.6 քմ։ Օժանդակ շինություններում ներքին հարդարանք չկա։ 


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438