+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Շինություններ  

Արտադրական նշանակության տարածք, Շենգավիթ

  • Լոտի համար 24132
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 1,187,250,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,187,250,000 դրամ
  • Աճուրդ: 1
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կասեցվել է
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Շենգավիթ
Հասցե ք․Երևան, Շենգավիթ, Արտաշեսյան պողոտա 102
Մակերես (քմ) 25057
Հարկայնություն 1 և 2 հարկանի
Սեփականության վկայականի N 25012019-01-0144
Կադաստրային ծածկագիրը 01-011-0182-0822

Առկա է 22․44 քմ մակերեսով պահակատուն, 3920․73 քմ մակերեսով տրանսպորտի տեղամաս, 163․05 քմ մակերեսով տրանսպորտի տեղամաս, 223․02 քմ մակերեսով տրանսպորտի տեղամաս, 506․53 քմ մակերեսով տրանսպորտի տեղամաս, 21․04 քմ մակերեսով պահեստ, 232․96 քմ մակերեսով հոր, 66․06 քմ մակերեսով ջրավազան, 580․96 քմ մակերեսով տրանսպորտի տեղամաս, 78․18 քմ մակերեսով տրանսպորտի տեղամաս, 17․93 քմ, 35․86 խմ պարիսպ, 24.04 քմ, 48.08 խմ պարիսպ, 13.08 քմ, 26.16 խմ պարիսպ, 17.97 քմ, 35.94 խմ պարիսպ։ Համաձայն անշարժ գույքի գնահատման հաշվետվության՝ հորը և ջրավազանը փաստացի քանդված վիճակում են։ 

Շինությունների արտաքին պատերի շարը իրականացված է տուֆ քարով՝ միահարկ և երկհարկանի: Հիմքը` միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը` թերթաքար և թիթեղ: Առաստաղի բարձրությունը`մոտ 3 մ: Տրանսպորտի տեղամասը՝ 3920․73 քմ մակերեսով, երկհարկանի է, երկրորդ հարկում ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, առաստաղների և պատերի վրա առկա են գաջածածկույթի պոկված տեղամասեր, hատակները` մանրատախտակ և բետոնյա։ Մուտքի դուռը` մետաղական հիմնակմախքով, ներքին դռներն ու պատուհանների շրջանակները՝ փայտյա։ Պահակատան ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, հատակը՝ սալիկապատ, դռները և պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե։ Մնացած շինությունները միահարկ են, ներքին հարդարանք չունեն, տեղադրված են մետաղական դարպասներ, պատուհանների մի մասի շրջանակները փայտյա են, մի մասինը՝ մետաղական։ Սանհանգույցները՝ սալիկապատ։ Տեղադրությունը, դիրքը՝ լավ: Ունի Էլ.հոսանք, գազ և ջուր: Սեփականության վկայականում նշված 71․42 քմ․ ինքնակամ շինությունը փորձագետի կողմից չի գնահատվել։ 

 


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438