





ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ





| Գտնվելու վայրը | Արմավիրի մարզ |
| Վարույթն իրականացնող | Արմավիրի մարզային բաժին |
| Մեքենայի մակնիշ | Mahindra |
| Թողարկման տարեթիվ | 2012 |
| Թափքի տեսակ | Ինքնաթափ |
| Շարժիչ | Դիզել |
| Փոխանցման տուփ | Մեխանիկական |
| Գույն | Սպիտակ |
|
Տեխնիկական անձնագրի համարը՝ XE908476, նույնացման համարը՝ WMA39SZZ7CM590715, շարժիչի հզորությունը՝ 400 Ձ.ՈՒ. / 294 ԿՎՏ: Ինքնաթափի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Անվադողերը՝ կիսամաշ, խցիկը՝ լավ վիճակում, առկա են փոս ընկած, ժանգոտված, ներկածածկույթը պոկված տեղեր, մարտկոցի խափանվածության պատճառով հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, փականի անսարքության պատճառով հնարավոր չի եղել բացել շարժիչի խցիկի ծածկոցը։ Առկա է ՊԵԿ-ի որոշմամբ կիրառված արգելանք, որը գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումից հետո կհանվի ՊԵԿ-ի կողմից։ |
|
Սկիզբը: 25-11-2025 15:14
Ավարտը: 05-12-2025 15:14
Առաջարկի քայլը: 50,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ
Նախավճար: 415,803 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%
Ձեր մինիմալ առաջարկը: 8,366,068 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ
Copyright 2025. Design & development by G Design Group