+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Բնակելի տուն  

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ

  • Լոտի համար 23632
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 144,727,500 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 144,727,500 դրամ
  • Սկիզբը: 26-08-2025 14:45
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Քանաքեռ-Զեյթուն
Հասցե ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Քանաքեռի 7-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 1 բնակելի տուն
Մակերես (քմ) 485․5, 95․7
Հարկայնություն 1, 2
Սեփականության վկայականի N 29032024-01-0173
Կադաստրային ծածկագիրը 01-012-0120-0068

Պատերը՝ տուֆ քարից, արտաքինից մանր խճով (հրազդանի սվաղ) սվաղված, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղյա, պատուհանների վրա առկա են մետաղական ճաղավանդակներ։ Առկա են թվով երկու բնակելի տներ՝ 95․7քմ մակերեսով բնակելի տունը միահարկ է, ներքին հարդարանքը անբավարար վիճակում է, առաստաղների և պատերի վրա առկա են գաջածածկույթի պոկված հատվածներ, հատակները՝ բետոնյա, քանդված վիճակում, պատուհանների շրջանակները՝ փայտյա, սանհանգույցը՝ սալիկապատ, անբավարար վիճակում, սալիկների մի մասը՝ պոկված։ 485․5քմ մակերեսով բնակելի տունը երկհարկանի է, ունի նկուղ և ձեղնահարկ, առաջին և երկրորդ հարկերի ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով և պաստառապատմամբ, հատակները՝ սալիկապատ, մանրատախտակ և լամինապատ, պատուհանների շրջանակները և ներքին դռները՝ փայտյա, մուտքի դուռը՝ մետաղական, սանհանգույցը՝ սալիկապատ, ձեղնահարկում և նկուղում ներքին հարդարանք իրականացված չէ, ունի էլ. հոսանք, գազ, ջուր: Առկա է կաթսայատուն՝ 20քմ, ներքին հարդարանք իրականացված չէ։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 531քմ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438