+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Այգեվան

  • Լոտի համար 23449
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 10,875,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 10,875,000 դրամ
  • Սկիզբը: 01-08-2025 14:39
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Արմավիրի մարզային բաժին
Քաղաք/մարզ Արմավիր
Համայնք Այգեվան
Հասցե Արմավիրի մարզ, համայնք Այգեվան, 7-րդ փողոց, թիվ 4 բնակելի տուն
Մակերես (քմ) 134․9
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 27072018-04-0005
Կադաստրային ծածկագիրը 04-062-0014-0003

Արտաքին պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ հիմնականում երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղյա, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով և պաստառապատմամբ, առաստաղների վրա առկա են գաջածածկույթի պոկված տեղամասեր, հատակների մի մասը՝ փայտյա, մի մասը՝ բետոնապատ, մի մասը՝ սալիկապատ, մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով, ներքին դռները՝ փայտյա, պատուհանների շրջանակների մի մասը՝ փայտյա, մի մասը՝ մետաղապլաստե, սանհանգույցը՝ սալիկապատ, ունի էլ․ հոսանք, գազ, ջուր։ Առկա են մառան՝ 10․8քմ, հացատուն՝ 16քմ, անասնաշենք՝ 21․7քմ, հավաբուն՝ 5․9քմ, հավաբուն՝ 6․5քմ, ծածկ՝ 10․1քմ։ Ըստ սեփականության վկայականի լրացուցիչ նշումներ և տեղեկություններ մասի առկա են նաև 88․8քմ մակերեսով ինքնակամ շինություններ՝ մառան՝ 15․2քմ, ավտոտնակ՝ 35․5քմ, խորդանոց՝ 38․1քմ։ Օժանդակ շինություններում և ինքնակամ շինություններում ներքին հարդարանք իրականացված չէ։ Մի շենքում ներքին պատերը երեսպատված են պենոպլաստով,  տեղադրված են ագրեգատներ։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 824քմ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438