




ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
Վարույթն իրականացնող | Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին |
Քաղաք/մարզ | Արարատ |
Համայնք | Նոր Խարբերդ |
Հասցե | ք․ Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասի 8-րդ փողոց 135/20 |
Հարկայնություն | 1 |
Սեփականության վկայականի N | 10062022-01-0290 |
Կադաստրային ծածկագիրը | 01-011-0624-0099 |
Առկա են ջերմոց՝ 1031․1քմ, պահակատուն՝ 13․6քմ, գրասենյակ՝ 195․1քմ, ենթակայան՝ 30քմ, արտադրամաս՝ 553․5քմ, կաթսայատուն՝ 40․2քմ, տարածք՝ 124․6քմ, տարածք՝ 178․7քմ, տարածք՝ 227․7քմ, արտադրամաս՝ 214․2քմ, պարիսպ՝ 98․5քմ (265.95խմ)։ Շինությունների արտաքին պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ հիմնականում երկաթբետոն, տանիքածածկը՝ թերթաքար, թիթեղյա։ Արտադրական շինությունների մեծ մասի ներքին պատերը սվաղված են ցեմենտավազյա շաղախի շերտով, հատակները բետոնյա են։ Թվով երեք սենյակի հարդարանքը իրականացված է ներկանյութերով, առկա են առաստաղների խունացած հատվածներ։ Տեղադրված են մետաղական դարպասներ։ Ջերմոցը մետաղական կոնստրուկցիայով է հավաքված, ապակյա է։ Սանհանգույցները սալիկապատ են։ Առկա է էլ․ հոսանք, ջուր։ Սեփականության իրավունքով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների հողամաս՝ 27060քմ։ Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է 04.10.2005թ. թիվ 199-Ն ՀՀ օրենքի 23-րդ (ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ) հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում: Փորձագետի եզրակացություն #1 - Բեռնել |
Սկիզբը: 10-07-2025 15:31
Ավարտը: 21-07-2025 15:31
Առաջարկի քայլը: 100,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ
Նախավճար: 15,662,625 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%
Ձեր մինիմալ առաջարկը: 313,352,500 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ
Copyright 2025. Design & development by G Design Group