+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ԱՐԵՎԱՇՈՂ

  • Լոտի համար 23291
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 35,107,500 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 35,107,500 դրամ
  • Սկիզբը: 30-06-2025 15:10
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Լոռու մարզային բաժին
Քաղաք/մարզ Լոռի
Համայնք Արևաշող
Հասցե Լոռու մարզ, համայնք Արևաշող, 3-րդ փողոց, թիվ 23 բնակելի տուն
Մակերես (քմ) 370.05
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 04092018-06-0028
Կադաստրային ծածկագիրը 06-021-0047-0007

Ունի նկուղ, պատերը՝ տուֆ քարից, առանց արտաքին հարդարման, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղյա, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, հատակները՝ փայտ, սալիկապատ, պատուհանները՝ մետաղապլաստե, ներքին դռները՝ փայտյա, մուտքի դուռը՝ երկաթյա, սանհանգույցը՝ սալիկապատ, ունի ջուր, կոյուղի, էլ․ հոսանք, գազ, ջեռուցում։ Առկա են անասնաշենք՝ 23․1քմ, պարիսպ՝ 4.24քմ (10.6խմ), պարիսպ՝ 8.2քմ (20.5խմ)։ Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 1230․9քմ։ Հողամասի վրա առկա են ինքնակամ շինություններ, որոնք գրանցված չեն սեփականության իրավունքի վկայականում, ինչպես նաև բացակայում են քանակական և որակական տվյալները, հետևաբար փորձագետի կողմից չեն գնահատվել։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438