+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Բեռնատար  

Բեռնատար ավտոմեքենա FORD TRANSIT

  • Լոտի համար 23111
  • Առաջարկներ 1 առաջարկ
  • Մեկնարկային գին 2,065,500 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 2,115,500 դրամ
  • Սկիզբը: 08-07-2025 14:30
  • Աճուրդ: 2
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Լոռու մարզայի բաժնի Ալավերդի-Թումանյան տարածաշրջանի բաժանմունք
Մեքենայի մակնիշ Ford
Թողարկման տարեթիվ 1998
Թափքի տեսակ Կողավոր
Շարժիչ Դիզել
Փոխանցման տուփ Մեխանիկական
Գույն Սպիտակ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ SH013063, նույնացման համարը՝ WFOAXXCPVAWL53137, շարժիչի հզորությունը՝ 100 Ձ.ՈՒ. / 74 ԿՎՏ։ Բեռնատար ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ընթացքում պարզվել է, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Թափքի վրա առկա են փոս ընկած, խազված, քերծված, ժանգոտված տեղեր։ Տենտի վրա նկատելի են պատռված, կարկատած տեղամասեր։ Ձախ հակամառախուղային լամպը կոտրված է, անվադողերը՝ կիսամաշված, սրահը՝ բավարար վիճակ, նստատեղերը՝ տեղ-տեղ պատռված։ Արտաքին զննության ժամանակ միշտ չէ որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

# Ամսաթիվ Մասնակից Առաջարկ
1 30.06.2025 10:00:05 13659 «WINNER» 2,115,500 դրամ
scroll
+374 60 713438