+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա MERCEDES-BENZ 190 E

  • Լոտի համար 23079
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 776,250 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 776,250 դրամ
  • Սկիզբը: 02-07-2025 14:40
  • Աճուրդ: 2
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Լոռու մարզային բաժին
Մեքենայի մակնիշ Mercedes-Benz
Մեքենայի մոդել E-Класс
Թողարկման տարեթիվ 1991
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Սև մետալիկ
Վիճակ Սարքին

Տեխնիկական անձնագրի համարը՝ YJ012877, նույնացման համարը՝ WDB2010281A657493, շարժիչի հզորությունը՝ 136 Ձ.ՈՒ. / 100 ԿՎՏՄ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ընթացքում պարզվեց, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ։ Ավտոմեքենայի արտաքին տեսքը պատկերված է սույն տեղեկանքին կից լուսանկարչական հավելվածում, որը հանդիսանում է տեղեկանքի անբաժանելի մասը։ Ավտոմեքենայի վրա առկա են քերծված,  վնասված, ներկաշերտը թափված դետալներ: Ավտոմեքենայի վազքի ցուցմունքը, շարժիչի աշխատունակության աստիճանը, փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը հնարավոր չի եղել ստուգելու՝ մարտկոցի անսարք լինելու պատճառով, սրահի վիճակը՝ բավարար, անվադողերը՝ միջինից ցածր մաշվածության։ Ավտոմեքենայի վրա տեղադրված է գազ:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438