+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ

  • Լոտի համար 22682
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 22,500,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 22,500,000 դրամ
  • Աճուրդ: 1
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կասեցվել է
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Էրեբունի
Հասցե ք․ Երևան, Էրեբունի, Նոր-Արեշ, 50 փողոց, թիվ 26/1 բնակելի տուն
Մակերես (քմ) 69.4
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 01102012-01-1093
Կադաստրային ծածկագիրը 01-005-0322-0078

Պատերը՝ քարե, արտաքինից երեսսվաղ, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, տանիքը՝ ազբոշիֆեր, արտաքին դուռը՝ մետաղական, փայտյա երեսպատումով, միջսենյակային դռները՝ փայտյա, լուսամուտները՝ մետաղապլաստե, միջանցքի հատակը՝ սալիկապատ, պատերը և առաստաղը՝ ներկած, սենյակների հատակը՝ փայտյա, պատերը՝ պաստառապատ, առաստաղը՝ ներկած, խոհանոցի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ սալիկապատ և պաստառապատ, առաստաղը՝ ներկած, սանհանգույցի հատակը և  պատերը՝ սալիկապատ, առաստաղը՝ գիպսաստվարաթղթե, ունի ջուր, էլ․ հոսանք, գազ, ջեռուցման և օդորակման համակարգեր։ Սեփականության վկայականում նշված 7քմ մակերեսով օժանդակ շինությունը ապամոնտաժված է և փորձագետի կողմից չի գնահատվել։ Առկա է ինքնակամ կառույց՝ 11․2քմ, որը փորձագետի կողմից չի գնահատվել։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 204․5քմ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438