+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Կոշ

  • Լոտի համար 22436
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 9,420,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 9,420,000 դրամ
  • Աճուրդ: 1
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը ավարտվել է
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Արագածոտնի մարզային բաժին
Քաղաք/մարզ Արագածոտն
Համայնք Կոշ
Հասցե Արագածոտնի մարզ, համայնք Կոշ, 6-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 3 բնակելի տուն
Մակերես (քմ) 255․7
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 474628
Կադաստրային ծածկագիրը 053-007

Ունի նկուղ, արտաքին պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղյա, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, հատակների մեծ մասը՝ փայտյա, մի մասը՝ սալիկապատ, ներքին դռները՝ փայտյա, պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե և փայտյա, սանհանգույցի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկանյութ, նկուղում ներքին հարդարանք իրականացված չէ, ունի էլ․ հոսանք, գազ, ջուր։ Առկա է սանհանգույց՝ 16․8քմ, ներքին հարդարանքը բացակայում է։ Սեփականության վկայականում նշված 34․1քմ մակերեսով ծածկոցը փաստացի առկա չէ, քանդված է։ Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության տնամերձ հողամաս՝ 1100քմ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438