+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Բեռնատար  

Բեռնատար ավտոմեքենա DAF XF 510 FTT

  • Լոտի համար 22173
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 13,537,500 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 13,537,500 դրամ
  • Սկիզբը: 28-02-2025 14:45
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ք․ Երևան, Կենտրոն
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Թողարկման տարեթիվ 2015
Թափքի տեսակ Թամբային քարշակ
Շարժիչ Դիզել
Գույն Կապույտ

Տեխնիկական անձնագրի համարը՝ XB240092, նույնացման համարը՝ XLRTTH4300G063819, շարժիչի հզորությունը՝ 510 Ձ.ՈՒ. / 375 ԿՎՏ։ Մեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ընթացքում պարզվեց, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է  լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ։ Մեքենայի վրա առկա են քերծված, վնասված, ներկաշերտը թափված տեղեր, հնարավոր չի եղել ստուգել շարժիչի և փոխանցման տուփի առկայությունը, անվադողերը՝ կիսամաշ։ Հանդիսանում է գրավի առարկա Արդշինբանկ ՓԲԸ-ում։ Համաձայն  Դատական ակտերի հարկադիր կատարման մասին  ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը: Առկա է հարկային մարմնի կողմից կիրառված արգելանք։

 

 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438