+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա LAND ROVER RANGE ROVER

  • Լոտի համար 22159
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 930,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 930,000 դրամ
  • Սկիզբը: 17-03-2025 14:40
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին
Մեքենայի մակնիշ Land Rover
Մեքենայի մոդել Range Rover
Թողարկման տարեթիվ 2007
Թափքի տեսակ Ունիվերսալ
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Ձախ
Գույն Սև
Վիճակ Անսարք

Ավտոմեքենայի զննությամբ պարզվել է, որ վնասվել, դեֆորմացվել և շարքից դուրս են եկել՝ ավտոմեքենայի առջևի աջ կողմի առջևի և հետևի դռները, աջ կողային հայելին, աջ կողմի դռան բռնակը և փականը, շարժիչի խցիկի ծածկոցը, աջ անվաթևը, անվաթևի պաշտպանիչը, ձախ հետևի դուռը, ձախ հետևի անվաթևի վրադիրը, աջ կողմի հետևի դռան վրադիրը։ Առջևի ձախ անվաթևը փոս ընկած է։ Ցուցիչ սարքերի վահանակը՝ ճաքճքած։ Ավտոմեքենայի թափքի վրա առկա են փոս ընկած, խազած, քերծված հատվածներ, որոնք ենթակա են վերանորոգման։ Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել վթարի հետևանքով առաջացած վնասվածության շրջանում գտնված դետալների և հանգույցների թաքնված արատները: Ավտոմեքենան (հիմնական ագրեգատները, հանգույցները, լրակազմող դետալները ու ընթացքային մասերն) ունի նախըթաց շահագործման հետևանքով շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի, գոյապաշարի, ապրանքային վիճակի ու տեսքի կորուստ: Ավտոմեքենայի բեռնախցիկը չի լուսանկարվել։ Ավտոմեքենան մաքսազերծված չէ, գտնվում է մաքսային հսկողության տարածքում, գնելուց հետո կարող է բաց թողնվել միայն օրենքով սահմանված կարգով՝ Գնորդի կողմից մաքսային համապատասխան ձևակերպումները և անհրաժեշտ վճարումները կատարելուց հետո:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438