+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա TOYOTA CAMRY 3.5

  • Լոտի համար 21883
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 10,500,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 10,500,000 դրամ
  • Աճուրդ: 1
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կարճվել է
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Սյունիքի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ Toyota
Մեքենայի մոդել Camry
Թողարկման տարեթիվ 2021
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Ձախ
Գույն Սպիտակ մարգարիտ
Վիճակ Լավ

Sեխնիկական անձնագրի համարը՝ XB297003, նույնացման համարը (VIN կոդ)՝ XW7BZYHK60S115685, շարժիչի հզորությունը՝ 249 Ձ.ՈՒ./183 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով: Զննման ընթացքում պարզվեց, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Ավտոմեքենայի թափքի վրա առկա են քերծված, վնասված և փոս ընկած տեղեր, մասնավորապես վնասված են դիմացի աջ թևը, կողային ձախ հայելին, առկա է քերծվածք ձախ կողային երկու դռների վրա և դիմացի պաշտպանիչ վահանի ներքևի հատվածում։ Վազքը՝ 72705 կմ, շարժիչի վիճակը՝ աշխատանքային, փոխանցման տուփի աշխատանքը՝ բավարար, սրահի վիճակը՝ բավարար, անվադողերը՝ կիսամաշ բավարար։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438