+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա VAZ 2107

  • Լոտի համար 21669
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 303,750 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 303,750 դրամ
  • Սկիզբը: 15-05-2025 16:20
  • Աճուրդ: 2
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժին
Մեքենայի մակնիշ LADA (ВАЗ)
Մեքենայի մոդել 2107
Թողարկման տարեթիվ 1990
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Մոխրագույն գորշ
Վիճակ Վատ

Տեխնիկական անձնագրի համարը՝ SD032847, շարժիչի հզորությունը՝ 77 Ձ.ՈՒ. / -1 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ընթացքում պարզվեց, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Ավտոմեքենայի վրա առկա ներկաշերտը խամրած, թափված , խազված, քերծված, վնասված, դեֆորմացված, փոս ընկած տեղեր, դիմապակու վրա առկա են մասնակի վնասվածքներ,  շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը չի ստուգվել, սրահը բավարար, առջևի նստատեղերը մաշված, հետևի նստատեղը առկա չէ, առկա է գազաբալոն, մարտկոցը տեղում է, անվադողերը՝ մաշված։ 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438