+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա OPEL ASTRA 1.6

  • Լոտի համար 21657
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 1,396,800 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,396,800 դրամ
  • Սկիզբը: 26-12-2024 14:40
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Վարչական ակտերով բռնագանձումների բաժին
Մեքենայի մակնիշ Opel
Մեքենայի մոդել Astra
Թողարկման տարեթիվ 2000
Թափքի տեսակ Հետչբեկ
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Կապույտ մետալիկ
Վիճակ Բավարար

Նույնացման համարը՝ W0L0TGF48Y6082814, շարժիչի հզորությունը՝ 75 Ձ.ՈՒ. / 55 ԿՎՏ։ Ավտոմեքենան ձախակողմյան ղեկային դասավորության է։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Թողարկման բանալու բացակայության պատճառով վազքի ցուցմունքը չի ֆիքսվել և չի պարզվել շարժիչի աշխատունակությունը։ Հիմնական ագրեգատները, մեխանիզմները, ընթացքային մասերը, հանգույցները և դետալները շահագործման ընթացքում ձեռք են բերել շահագործողական մաշվածություն դրա համապատասխան որակի գոյապաշարի կորուստ։ Սրահը՝ բավարար վիճակ, անվադողերը կիսամաշված։ Ավտոմեքենայի վրա առկա են խազված տեղեր, առկա է գազաբալոնային համակարգ։ Տեխնիկական անձնագիրը բացակայում է։ 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438