ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
Վարույթն իրականացնող | Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին |
Քաղաք/մարզ | Երևան |
Համայնք | Շենգավիթ |
Հասցե | ք․ Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց 2-րդ նրբանցք, թիվ 3 |
Սեփականության վկայականի N | 23022017-01-0137 |
Կադաստրային ծածկագիրը | 01-011-0029-0006 |
Ունի նկուղ, պատերը՝ քարե և երկաթբետոնյա, 1-ից մինչև 4 հարկանի։ Շինությունների ներքին հարդարանքը իրականացված է տարբեր տեսակի ներկանյութերով, հատակները սալիկապատված են տարբեր տեսակի և ձևի սալիկներով։ Ներքին դռների մի մասը փայտյա են, մի մասը՝ մետաղապլաստե, մի մասը՝ մետաղական, պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե։ Ունի լոկալ ջեռուցման համակարգ, որոշ սենյակներում տեղադրված են օդափոխության համակարգեր։ Շինության ներսում որոշ հատվածներ ունեն դիզայներական լուծումներ։ Արտաքինից շինության ճակատային մասը երեսպատված է քարե սալիկներով, սանհանգույցները՝ սալիկապատ, ունի էլ․ հոսանք, գազ, ջուր։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս 2100քմ։ Առկա են՝ ռեստորանային համալիր՝ 882․3 քմ, հյուրանոց՝ 198 քմ, հյուրանոց՝ 269․3 քմ, ձմեռային այգի՝ 359․3 քմ, օժանդակ շինություն՝ 14․5 քմ։ Առկա են ընդհանուր 952 քմ մակերեսով ինքնակամ շինություններ, ինքնակամ բացված 8 դուռ և 41 պատուհան։ Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է 04․10․2005թ․ N199-Ն ՀՀ օրենքի 23-րդ /ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ/ հոդվածի պահանջների համաձայն պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացվելու դեպքում։ ՀՀ Երևան քաղաքի Բագրատունյանց 2-րդ նրբանցքի թիվ 3 հասցեում գտնվող հողամասը գտնվում է տարածագնահատման գոտիականության 5-րդ գոտում, որի 1 քմ-ի կադաստարային արժեքը սույն ժամանակահատվածի գործող գներով կազմում է 58 908,3 ՀՀ դրամ, իսկ ամբողջ 0,21 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը կազմում է 123 707 430 (58 908,3 x 2100) ՀՀ դրամ։
|
Copyright 2025. Design & development by G Design Group