+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

հաշվում ենք
Անշարժ գույք   Շինություններ  

ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱՅԻ ՃԱՇԱՐԱՆ, ՍԵՎԱՆ

  • Լոտի համար 21242
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 24,075,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 24,075,000 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 12-11-2024 12:43 / 22-11-2024 12:43
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժին
Քաղաք/մարզ Գեղարքունիք
Համայնք Սևան
Հասցե Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Գագարին, թռչնաֆաբրիկայի ճաշարան
Մակերես (քմ) 891․45
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 1129937
Կադաստրային ծածկագիրը 05-024-0242-002

Կառույցի տիպը՝ երկաթբետոն, քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ ասբոշիֆեր, ներքին հարդարանքը՝ ներկանյութ, սալիկապատված, գտնվում է կիսաքանդված, անբավարար վիճակում, հատակները՝ բետոնապատ և սալիկապատ, առկա են ջրի հետքեր, պատուհանների շրջանակները՝ մետաղական, ապակիների մի մասը և ներքին դռները  բացակայում են, մուտքի դուռը՝ մետաղական, սանհանգույցները՝ անբավարար վիճակում։ Վարձակալության իրավունքով, բնակավայրերի նշանակության, թռչնաֆաբրիկայի կառուցման և սպասարկման համար հողամաս՝ 4990քմ, մակերևույթը՝ հարթ, մի մասը ծանրաբեռնված է շինությամբ, մասնակի բարեկարգված է, հողամասի վարձակալության ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ և փորձագետի կողմից չի գնահատվել։ 

Հարկային մարմնի 06.05.2017թ. թիվ 035102 որոշման համաձայն կիրառվել է արգելանք։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 12-11-2024 12:43

Ավարտը: 22-11-2024 12:43

Առաջարկի քայլը: 100,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 1,203,750 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 24,175,000 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438