+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

ԲՆԱԿԱՐԱՆ, ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ

  • Լոտի համար 21063
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 31,305,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 31,305,000 դրամ
  • Սկիզբը: 27-11-2024 12:27
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Քանաքեռ-Զեյթուն
Հասցե ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Մյասնիկյան պողոտա, թիվ 57/11 բնակելի տուն
Մակերես (քմ) 170․45
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 06032015-01-0021
Կադաստրային ծածկագիրը 01-012-0341-0340

Ունի կիսանկուղ, պատերը՝ տուֆ քարից, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, տանիքը՝ թերթաքար (շիֆեր), ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով և պաստառներով, հատակները՝ փայտ, մանրահատակ, մուտքի, ներքին դռները և պատուհանները՝ փայտյա, սանհանգույցը՝ առանց ներքին հարդարման, ունի ջուր, կոյուղի, էլ․ հոսանք։ Առկա է հարթակ՝ 2․04քմ։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 300քմ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438