+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Գորիս

  • Լոտի համար 20898
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 10,955,250 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 10,955,250 դրամ
  • Աճուրդ: 2
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կարճվել է
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Սյունիքի մարզային բաժին
Քաղաք/մարզ Սյունիք
Համայնք Գորիս
Հասցե Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Օրբելյանների փողոց, թիվ 18 բնակելի տուն
Մակերես (քմ) 248․2
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 03032021-09-0005
Կադաստրային ծածկագիրը 09-003-0077-0016, 09-003-0077-0014

Արտաքին պատերը՝ բազալտե քարերից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն և փայտ, տանիքածածկը՝ թիթեղյա, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, որոշ հատվածներում առկա են ներկանյութի պոկված և գաջածածկույթի խունացած հատվածներ, հատակները՝ փայտյա, սալիկապատ, լամինապատ, ներքին դռները՝ փայտյա, պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե, մուտքի դուռը՝ մետաղական իրանով, սանհանգույցը՝ սալիկապատ, ունի էլ․ հոսանք, գազ, ջուր, անցկացված է հին (թուջե սեկցիաներով) լոկալ ջեռուցման համակարգ։ Առկա են պարիսպ՝ 0․4քմ (0.5խմ), պարիսպ՝ 0․2քմ (0.3խմ)։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 136քմ։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 94քմ։

Փաստացի կատարված տեղազննությամբ պարզվել է, որ առկա են ինքնակամ կառուցված շինություններ, որոնց վերաբերյալ սեփականության վկայականում գրառումներ չկան, ինչպես նաև չկան որակական և քանակական տվյալներ, ուստի դրանք չեն ներառվել գնահատման հաշվարկներում։

 Ըստ սեփականության վկայականի Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնի 09-003-0077-0015 ծածկագրով 16քմ հողամասը գտնվում է ընդհանուր օգտագործման տակ Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Օրբելյանների փողոց թիվ 18/1 հասցեի հետ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438