ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
Գտնվելու վայրը | ք. Էջմիածին |
Վարույթն իրականացնող | Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունք |
Մեքենայի մակնիշ | Lexus |
Մեքենայի մոդել | GX |
Թողարկման տարեթիվ | 2005 |
Թափքի տեսակ | Ունիվերսալ |
Շարժիչ | Բենզին |
Փոխանցման տուփ | Ավտոմատ |
Ղեկ | Ձախ |
Գույն | Սպիտակ մարգարիտ |
Վիճակ | Սարքին |
Տեխնիկական անձնագրի համարը՝ XB290955, շարժիչի հզորությունը՝ JTJBT20X250083251, շարժիչի հզորությունը՝ 270 Ձ.ՈՒ. / 199 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով: Զննման ընթացքում պարզվեց, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Ավտոմեքենայի շարժիչի և փոխանցման տուփի վրա առկա է յուղի արտահոսք: Փոխանցման տուփը դժվար փոխանցելի: Ավտոմեքենայի հիմնակմախք /պալկաների/ դիմային հատվածը կոտրված է, այնուհետև զոդած և վերջինիս վրա նույնպես առկա է ճաքեր, ենթարկվել է կոռոզիայի: Ավոմեքենայի տակային հատվածում առկա է տեղ-տեղ փտած հատվածներ և կոռոզիա /ժանգ/: Ավտոմեքենայի սրահը սպիտակ, կաշի և ամբողջովին վնասված: Անվադողերը 70 տոկոս մաշված և պատառոտված, մարտկոցը՝ անպիտան: Ավտոմեքենայի վրա առկա են խազված, քերծված, վնասված տեղեր: Հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը: Հանդիսանում է գրավի առարկա Արմսվիսբանկ ՓԲԸ-ում։ Համաձայն Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, ինչը 14․05․24թ․ դրությամբ կազմում է 3000000 ԱՄՆ դոլար, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը:
|
Սկիզբը: 14-11-2024 14:30
Ավարտը: 25-11-2024 14:30
Առաջարկի քայլը: 50,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ
Նախավճար: 136,688 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%
Ձեր մինիմալ առաջարկը: 2,783,750 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ
Copyright 2024. Design & development by G Design Group