ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
Վարույթն իրականացնող | Երևան քաղաքի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժին |
Քաղաք/մարզ | Երևան |
Համայնք | Արաբկիր |
Հասցե | ք․ Երևան, Արաբկիր, Ռուբեն Սևակի փողոց (Արաբկիր 21 փողոց, թիվ 19) թիվ 19/2 բնակելի տուն |
Մակերես (քմ) | 67.4 |
Հարկայնություն | 2 |
Հարկ | 2 |
Սեփականության վկայականի N | 12012018-01-0049 |
Կադաստրային ծածկագիրը | 01-003-0235-0017 |
Բնակելի տունը կազմում է երկհարկանի բնակելի տան երկրորդ հարկը, մուտքը ընդհանուր բակից է, առանձին աստիճաններով: Պատերը՝ տուֆ քարից, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ մետաղական թիթեղներ, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, հատակները՝ լամինապատ և սալիկապատ, պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե, ներքին դռները՝ փայտյա, մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով, դարպասը՝ մետաղական, սանհանգույցները՝ սալիկապատ, ունի էլ. հոսանք, գազ, ջուր, անցկացված է լոկալ ջեռուցման համակարգ։ Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 300քմ։ Սեփականատերը 300քմ հողամասի նկատմամբ ունի 1/3 բաժնեմաս։ Հանդիսանում է գրավի առարկա Ինեկոբանկ ՓԲԸ-ում: Համաձայն Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը: Փորձագետի եզրակացություն #1 - Բեռնել |
Copyright 2024. Design & development by G Design Group