+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Շինություններ  

Ջերմոց, Ձորաղբյուր

  • Լոտի համար 18848
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 1,267,125,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,267,125,000 դրամ
  • Սկիզբը: 04-07-2024 15:15
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժին
Քաղաք/մարզ Կոտայք
Համայնք Ձորաղբյուր
Հասցե Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ջերմոցների փողոց, թիվ 3 ջերմոց
Մակերես (քմ) 23145․33
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 10102019-07-0105
Կադաստրային ծածկագիրը 07-042-0325-0089

Հիմքը՝ երկաթբետոն, շինությունն իրենից ներկայացնում է ցինկապատ մետաղական տարրերով հավաքված հիմնակմախքով, պոլիկարբոնատե թափանցիկ թիթեղներով իրականացված կառույց, մուտքի դուռը՝ մետաղյա, ներսի դռները՝ մետաղապլաստե, հատակը՝ ջերմոցային հատվածը՝ հողային գրունտ, հիմնական անցուղիները՝ բետոնե երեսսվաղ, պատերը՝ գրասենյակային և սպասարկման հատվածները՝ ներկանյութ, սանհանգույցի հատակը՝ կերամիկական սալիկներ, պատերը՝ ներկանյութ, ունի գազ, էլ․ հոսանք, ջուր, կոյուղահոր։

Անշարժ գույքը իրենից ներկայացնում է հիդրոպոնիկայի տեխնոլոգիայով բույսերի աճեցման համար նախատեսված ջերմոցային տնտեսություն, որը բաղկացած է հիմնական արտադրական մասից՝  ջերմոցից, սպասարկման ու տեխնիկական տարածքներից և ավտոմատ կառավարվող օդափոխության, ջեռուցման, ոռոգման-օդակաթիլային, ջրահեռացման, սնուցման-սրսկման և էլեկտրաղեկավարման ժամանակակից համակարգերից։

Սարքավորումները փորձագետի կողմից չեն գնահատվել և չեն ներառվել անշարժ գույքի ընդհանուր շուկայական արժեքում, գնահատվել է միայն անշարժ գույքը՝ ջերմոցը և հողամասը։

Սեփականության իրավունքով, գյուղատնտեսական, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամաս՝ 28810․83քմ, որից վարելահող՝ 5590․83քմ, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ 23220քմ, մակերևույթը՝ հարթ, բարեկարգ, մեծ մասամբ ծանրաբեռնված  է շինությամբ։

Առկա են ՊԵԿ-ի ԱՀ125378/2, ԱՀ120809/2 որոշումներով կիրառված արգելանքներ։

Հանդիսանում է գրավի առարկա Ամերիաբանկ ՓԲԸ-ում։ Համաձայն  Դատական ակտերի հարկադիր կատարման մասին  ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438