+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ

  • Լոտի համար 18747
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 12,150,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 12,150,000 դրամ
  • Սկիզբը: 25-07-2024 12:24
  • Աճուրդ: 3
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Էրեբունի
Հասցե ք. Երևան, Էրեբունի, Գլինկայի փողոց, թիվ 34/1
Մակերես (քմ) 66․5, 107․1
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 31012019-01-0227
Կադաստրային ծածկագիրը 01-005-0095-0026, 01-005-0095-0144

Ունի կիսանկուղ, պատերը՝ քարե, հիմքը՝ երկաթբետոն, տանիքը՝ եռանկյունաձև մետաղական թիթեղներ, միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, մուտքի դուռը՝ մետաղյա, ներսի դռները՝ փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստե, հատակը՝ կիսանկուղը՝ բետոնե երեսսվաղ, առաջին և երկրորդ հարկերի միջանցքը և սենյակները՝ լամինատ, խոհանոցը՝ կերամիկական սալիկներ, պատերը՝ կիսանկուղը՝ առանց ներքին հարդարանքի, առաջին և երկրորդ հարկերի միջանցքը, սենյակները և խոհանոցը՝ ներկանյութ, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը՝ կերամիկական սալիկներ, ունի գազ, էլ․ հոսանք, ջուր, կոյուղահոր, անհատական ջեռուցման համակարգ։ Առկա են հարթակ՝ 0․4քմ, հարթակ՝ 1․2քմ։ Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 190․55քմ։ Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 10․85քմ։ Հողամասը՝ թեք, բետոնածածկ։ Ըստ սեփականության իրավունքի վկայականի լրացուցիչ նշումների 190․55քմ հողամասը և 107քմ շինությունները օգտագործվում են որպես ընդհանուր բաժնային սեփականություն 1/2 բաժնեմասով Գլինկայի փողոց 34 հասցեի սեփականատիրոջ հետ, իսկ 10․85քմ հողամասը և 1․6քմ շինությունները օգտագործվում որպես ընդհանուր բաժնային սեփականություն 1/3 բաժնեմասով Գլինկայի փողոց 34 և Գլինկայի փողոց 36/1 հասցեների սեփականատերերի հետ։ Բնակելի տունը հանդիսանում է մեկ ընդհանուր շինության մի մասը՝ ընդհանուր տանիքով և պատերով։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438