+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա MITSUBISHI GRANDIS 2.4

  • Լոտի համար 18745
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 1,896,750 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,896,750 դրամ
  • Սկիզբը: 03-07-2024 14:30
  • Աճուրդ: 2
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժին
Մեքենայի մակնիշ Mitsubishi
Մեքենայի մոդել Grandis
Թողարկման տարեթիվ 2004
Թափքի տեսակ Ունիվերսալ
Ղեկ Աջ
Գույն Մոխրագույն արծաթագույն մետալիկ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ KB456521, նույնացման համարը՝ NA4W-0100430, շարժիչի հզորությունը՝ 165 Ձ.ՈՒ/ 121 ԿՎՏ։ Զննման ժամանակ վազքի ցուցմունքը հնարավոր չէր ֆիքսել մարտկոցի անսարքության և թողարկման բանալու բացակայության պատճառով։ Բեռնախցիկի փականը խափանված էր ՝ հնարավոր չէր բացել բեռնախցիկի ծածկոցը։ Ավտոմեքենան աջակողմյա ղեկային դասավորությամբ է։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ընթացքում պարզվեց, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Թափքի վրա առկա են քերծված, խազված, արատներով տեղեր։ Դիմապակին ճաքած է։ Ետևի թափարգելի աջ կողմը և բեռնախցիկի ստորին մասը՝ փոս ընկած։ Ետևի նստատեղը բացակայում է։ Անվադողերը՝ կիսամաշված, սրահը՝ բարվոք վիճակ։ 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438