+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ

  • Լոտի համար 18582
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 31,347,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 31,347,000 դրամ
  • Սկիզբը: 04-07-2024 12:50
  • Աճուրդ: 3
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Մալաթիա-Սեբաստիա
Հասցե ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ, 5-րդ փողոց, 59/2 բնակելի տուն
Մակերես (քմ) 125․7
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 11122019-01-0249
Կադաստրային ծածկագիրը 01-007-0034-0012

Ունի նկուղ, պատերը՝ քարե, հիմքը՝ երկաթբետոն, տանիքը՝ եռանկյունաձև՝ մետաղական թիթեղներ, միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, մուտքի դուռը՝ մետաղյա, ներսի դռները՝ փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստե, հատակը՝ դալանը և սենյակները՝ բետոնե երեսսվաղ և լամինատ, միջանցքը և խոհանոցը՝ կերամիկական սալիկներ, պատերը՝ դալանը, սենյակները, միջանցքը և խոհանոցը՝ գաջասվաղ, ներկանյութ, պաստառապատ, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը՝ կերամիկակական սալիկներ, ունի գազ, էլ․ հոսանք, ջուր, կոյուղի, անհատական ջեռուցման համակարգ։ Առկա են 141․5քմ մակերեսով ինքնակամ շինություններ և ինքնակամ բացված մեկ դուռ։ Նկուղը և երկրորդ հարկը ինքնակամ են։ Բնակելի տունը մեկ կողմից չունի առանձնացված պատ հարևան բնակելի տան հետ, որը արտացոլված է սեփականության իրավունքի վկայականի շինության հատակագծում։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 473․71քմ, մակերևույթը՝ հարթ, մասամբ առկա են պտղատու ծառեր։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438