+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա  

Ավտոմեքենա VAZ 21074-120-21.

  • Լոտի համար 18553
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 380,867 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 380,867 դրամ
  • Աճուրդ: 6
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կասեցվել է:
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին
Թողարկման տարեթիվ 2007
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Սպիտակ
Վիճակ Անսարք

    Տեխնիկական անձնագրի համարը՝ SB056651, նույնականացման համարը՝ XTA21074072557113։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով: Զննման ընթացքում պարզվել է, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Շարժիչի իրանի վար առկա են յուղակեղտազանգվածային տեղամասեր։ Թափքի վրա թեթև վնասված տեղեր՝ աջ առջևի անվաթևը և աջ ետփի դուռը։ Անվադողերը՝ նորմալ վիճակ։ Սրահը՝ բավարար վիճակ։ Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ:  Զննման ժամանակ վազքի ցուցմունքը հնարավոր չէր ֆիքսել մարտկոցի բացակայության պատճառով։ Բեռնախցիկի ծածկոցը չի բացվել փականի խափանվածության պատճառով։ Հանդիսանում է գրավի առարկա ԱԿԲԱ ԲԱՆԿ ՓԲԸ-ում։ Համաձայն  Դատական ակտերի հարկադիր կատարման մասին  ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը: 

 

 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438