+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Ապարան

  • Լոտի համար 18523
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 15,270,728 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 15,270,728 դրամ
  • Աճուրդ: 4
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կասեցվել է
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Արագածոտնի մարզային բաժին
Քաղաք/մարզ Արագածոտն
Համայնք Ապարան
Հասցե Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ․ Բաղրամյան փողոց, 1-ին նրբանցք, թիվ 2 բնակելի տուն
Մակերես (քմ) 271․72
Սենյակների քանակը 6
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 27092019-02-0054
Կադաստրային ծածկագիրը 02-002-0128-0006

Ունի կիսանկուղ, պատերը՝ տուֆ քարից, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ մետաղական թիթեղներ, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով և պաստառապատմամբ, հատակների մի մասը՝ փայտյա, մի մասը՝ հղկված բետոն, մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով, ներքին դռները՝ փայտյա, պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե, կիսանկուղի մի մասում ներքին հարդարանք իրականացված չէ, մյուս մասում ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, սանհանգույցը՝ սալիկապատ, ունի էլ․ հոսանք, գազ, ջուր, լոկալ ջեռուցման համակարգ: Առկա են ավտոտնակ՝ 26․4քմ, կաթսայատուն՝ 16․38քմ, օժանդակ շինություններում ներքին հարդարանքը բացակայում է: Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 2260քմ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438