+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ

  • Լոտի համար 18520
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 75,123,450 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 75,123,450 դրամ
  • Սկիզբը: 04-07-2024 14:26
  • Աճուրդ: 4
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Քանաքեռ-Զեյթուն
Հասցե ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Ֆանարջյան փողոց, թիվ 50/5
Մակերես (քմ) 436․1
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 2172399
Կադաստրային ծածկագիրը 01-012-029-093

Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի տան կառուցման և սպասարկման հողամաս՝ 768․6քմ, ունի որոշակի թեքություն, բարեկարգ է, մասամբ առկա են պտղատու ծառեր։ Սեփականության վկայականում նշված 88․4քմ մակերեսով կիսակառույց շինությունը ապամոնտաժված է, հետևաբար փորձագետի կողմից չի ներառվել անշարժ գույքի շուկայական արժեքի հաշվարկներում։ Առկա են ինքնակամ շինություններ՝ բնակելի տուն՝ ըստ չափագրման տվյալների՝ 436․1քմ, երկու հարկանի, կիսանկուղային հարկով, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, տանիքը՝ քառալանջ մետաղական թիթեղներ, մուտքի դուռը՝ մետաղյա, ներսի դռները՝ փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստե, հատակը՝ կիսանկուղը՝ բետոնե երեսսվաղ, առաջին հարկի սենյակները՝ մանրահատակ, երկրորդ հարկը՝ լամինատ, միջանցքը և խոհանոցը՝ կերամիկական սալիկներ, պատերը՝ կիսանկուղը՝ ցեմենտավազային շաղախ, առաջին և երկրորդ հարկերի սենյակները՝ պաստառապատ, խոհանոցը՝ կերամիկական սալիկներ և պաստառապատ, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը՝ կերամիկական սալիկներ, ունի գազ, էլ․ հոսանք, ջուր, կոյուղի, անհատական ջեռուցման համակարգ։ Ըստ չափագրման տվյալների առկա են ավտոտնակ՝ 57․1քմ, խոհանոց՝ 26․6քմ, լողավազան՝ 17․2քմ, ծածկ՝ 27․7քմ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438